Գարիկ Մարտիրոսյանը «Маска» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին
Լրագրող եւ հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Տելեգրամյան իր ալիքում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ Գարիկ Մարտիրոսյանը НТВ հեռուստաալիքի «Маска» շոուի եթերում չի գովազդել «ադրբեջանական» թեյը։ Հումորիստը հանդիսանում է շոուի ժյուրիի անդամներից մեկը։
Ժյուրիի հինգ անդամները՝ Վալերիան, Ֆիլիպ Կիրկորովը, Ռեգինա Տոդորենկոն, Ռոդրիգեզը եւ Գարիկ Մարտիրոսյանը գործողության ընթացքում գնահատում են մասնակիցներին եւ խմում են հովանավորի տարբերանշանով բաժակներից:
«Աչքի է զարնում, որ Գարիկ Մարտիրոսյանը կամ առանց ըմպելիքի է նստում, կամ սեղանի վրա բաժակն այնպես է դնում, որ «Ազերչայ» գրությունը տեսանելի չլինի», - իր Telegram-ում գրում է Սոբչակը։ - Գարիկը հայ է, այստեղ ադրբեջանցի հովանավոր է, հակամարտության շրջանակներում դա հավանաբար շատ հարցեր կառաջացներ, եւ ահա նա թաքցնում է բաժակը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչը...
Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել
Խոջալուի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Ավշարյանը պատերազմի առաջին իսկ օրից եղել է ամենաթեժ կետերում։ NEWS...
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել
Թրամփի վարչակազմը կառավարման վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հետ պայմանագիր է ստորագրել, Թուրքիայի սահմաններում գտնվող...
Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...