Կապանցիներին առաջարկվում է 18$-ի դիմաց իրենց հեռախոսում ներբեռնել հավելված ու տեսաձայնագրվել. Սամվել Մարտիրոսյան. ArmDaily

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ-ի տնօրեն Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում սքրինշոթ էր տեղադրել ու կից գրել էր. «1 շաբաթում 10 հոգի ցանկություն է հայտնել 18$-ի դիմաց իրենց iPhone ներբեռնել ինչ-որ անծանոթ հավելված ու սելֆի-կամերան միացնելով՝ տեսաձայնագրվել՝ կատարելով էկրանին հայտնվող առաջադրանքները։ «Աշխատանքը» նախատեսված է Կապանի բնակիչների համար»։

 

ArmDaily.am-ի հետ զրույցում անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնեց, որ ծրագիր իմաստն այն է, որ դրա միջոցով տեսանյութեր են ձայնագրում և ուղարկում են պատվիրատուին. «Թե ինչպես են այդ տեսանյութերը մշակում, ինչ են անում, ոնց են օգտագործում, դուք դա չեք տեսնում։ Տվյալ դեպքում կարևոր է ով է պատվիրել ու ինչ է պատվիրել»։

Անդրադառնալով հարցին՝ թե ո՞ր երկրին է պատկանում ծրագիրը՝ Մարտիրոսյանը նշեց. «Ծրագիրը ստեղծող կազմակերպության երկիրը բացարձակ կապ չունի, այդ կազմակերպությունը այլ երկրների պատվերներ է կատարում, այսինքն ինքը միջնորդ է, որը բազմաթիվ երկրների հետ պատվերներ ունի։ Այսինքն՝ իմանալ իրական պատվիրատուն ով է՝ հնարավոր չէ»։

Հարցին՝ այն միայն Կապանի համար է նախատեսված, թե՞ այլ բնակավայրերից ևս տվյալներ հավաքագրում են՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես Կապան եմ հանդիպել, բայց նրանց ահռելի քանակությամբ հայտարարություններ են տարածում, հնարավոր է էլի լինեն, ամբողջ աշխարհով են նմանատիպ տեսանյութերի համար վճարում։ Այս ընկերությունը միջնորդ է, որը վերցնում է պատվերներ, արհեստական բանականության միջոցով դրանք մշակում է ու տալիս է պատվիրատուին»։

 

Քաղաքականություն

Պատահարներ