Էդուարդ Աղաջանյա՞նն էլ է ազատման դիմում գրել. նրան կփոխարինի Արսեն Թորոսյանը
Հայկական ժամանակի տեղեկություններով՝ պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Կայքի տեղեկություններով՝ Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյան լրատվականի հետ զրույցում ասել է՝ «որեւէ կոնկրետ բան այս պահին չկա, երբ որ համապատասխան որոշումներ լինեն, կտեղեկացնեմ»:
Հիշեցնենք, երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանը, առաջիկայում ազատվելու է պաշտոնից, նրան փոխարինելու է Արսեն Թորոսյանը, որն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից:
Նշվում էր նաև, որ Աղաջանյանի ազատումը կապված է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, որի անձի շուրջ կառավարության շենքում ինտրիգներ են կատարվում:
Փաշինյանը Աղաջանյանից ազատվում է հենց Մանե Գևորգյանի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...