Հասարակություն
Անդրանիկ Քոչարյանն ու ՊՆ նախարարը քննարկել են բանակի կարողությունների ավելացմանն վերաբերող հարցեր
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քննարկել են բանակի կարողությունների ավելացման և անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին վերաբերող հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
«Վերջին երեք օրը ես գտնվում էի Արցախի Հանրապետությունում, այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ առնչվել, որոնք վերաբերում են մեր բանակի կարողությունների ավելացմանը, անվտանգային բաղադրիչի ձևավորման ընթացքին և ես իմ տպավորություններն ու առաջարկները ներկայացրել եմ Պաշտպանության նախարարին»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը կայացել է այսօր, Ազգային ժողովում:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից. Aysor
Վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի պատասխանատվություն, եթե միայն նրանք նույն ընտանիքի անդամներ են
Ավելին Հասարակություն բաժնից
Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ».
Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր. «Փաստ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ Վենեսուելայում. արտակարգ դրություն է հայտարարվել
4.0