Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Հայաստանի ռազմական ագրեսիայի» արդյունքում տուժած իր քաղաքացիների ազատությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Նշվում է, որ բողոքը ՄԻԵԴ է ներկայացվել հունվարի 15-ին:
Փաստաթղթում բարձրացվել են հարցեր՝ կապված «Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում և 7 հարակից շրջաններում» Ադրբեջանի քաղաքացիների «կյանքի իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքի, դավանանքի ազատության, գույքի և ազատ տեղաշարժման» խախտումների, ինչպես նաև «խոշտանգումների ենթարկվելու և վատ վերաբերմունքի» կապակցությամբ: Հայցում նաև «ապացույցներ են բերվում», որ Հայաստանը որևէ միջոց չի ձեռնարկել հակամարտության հետևանքով անհետ կորած Ադրբեջանի 3890 քաղաքացիների ճակատագրերի քննության ուղղությամբ:
Բացի այդ, գանգատում «ապացույցներ են ներառված» առ այն, որ վերջին էսկալացիայի ժամանակ Հայաստանը կասետային և ֆոսֆորային արկերով, բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող գյուղերին և քաղաքներին, որոնց հետևանքով զոհվել է 93 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, վիրավորվել 423 քաղաքացի, ամբողջությամբ ավերվել է 264 տուն: Փաստաթղթում պահանջ է դրված «ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Քյարամյանը խախտում է մեր պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ. Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյ...
Հայաստանն ընդունու՞մ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ». Արցախի նախկին պատգամավորի բաց նամակը՝ Փաշինյանին
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյ...
Եվս մեկ հայազգի պաշտոնյա՝ Բայդենի վարչակազմում. Ջեֆ Մարությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս մեկ հայազգի պաշտոնյա է նշանակել իր վարչակազմում: Կլիմայի և գիտության հարցերով գ...
Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Սոֆյա Հովսեփյան
Անգամ «դավաճան» բառն է արժեզրկվել : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։«Անգամ «դավաճան...