ՆԱՏՕ-ն Ռուսաստանին մեղադրել է Բաց երկնքի մասին պայմանագրի խախտման մեջ

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի վրա է դնում պատասխանատվությունը «Բաց երկնքի մասին» պայմանագրի տապալման համար։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին  հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալետը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու Ռուսաստանի հայտարությունը։ Ռուսաստանի կողմից Դոն-ի շրջանակներում իր պարտավորությունների ընտրովի կատարումը որոշ ժամանակ խափանել է այդ կարևոր պայմանագրի ներդրումը եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության և կայունության գործում»,- ասել է Կազալետը։

Ավելի վաղ  հայտնել էինք, Ռուսաստանը պետության ներսում սկսում է ընթացակարգեր Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու համար: Այս մասին ասվել  է այսօր՝ հունվարի 15-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

«Նոր պայմաններով Պայմանագրի շարունակման խոչընդոտները վերացնելու հարցում առաջընթացի բացակայության պատճառով Ռուսաստանի ԱԳՆ-ն իրավասու է հայտարարել կառույցից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու ներքին ընթացակարգերի մեկնարկի մասին,- շեշտել են դիվանագիտական ​​գերատեսչությունից»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։

Բաց երկնքի պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին։ Առանց ԱՄՆ-ի՝ դրա մեջ մտնում են 33 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

Քաղաքականություն

Պատահարներ