Արթուր Աբրահամն ավարտում է բռնցքամարտիկի կարիերան
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն ավարտում է իր բռնցքամարտիկի կարիերան. նա այլևս չի մենամարտելու։ Այդ մասին Արթուր Աբրահամն ասել է NEWS.am Sport-ին:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ավարտել եմ բռնցքամարտիկի կարիերան։ Այլևս չեմ ցանկանում մենամարտել, այժմ ուզում եմ իմ ժամանակն անցկացնել երեխաներիս, ընտանիքիս, ծնողներիս հետ»,-հայտարարել է բռնցքամարտիկը:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայում բնակվող 40-ամյա բռնցքամարտիկն այս օրերին ընտանիքի հետ Երևանում է։ Նա տևական ժամանակ բացակայում է ռինգից։ Մարզիկի կարիերան ավարտելու մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չէր արել։
Գերմանիայում բնակվող հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 53 մենամարտերում տարել է 47 հաղթանակ և կրել 6 պարտություն:
Արթուր Աբրահամը վերջին մենամարտն անցկացրել է 2019-ի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում, որտեղ հաղթել էր դանիացի Պատրիկ Նիլսենին:
Հարցազրույցն առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարի հետևանքով զոհվել է հայազգի բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը
Ավտովթարից մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը։ Ողբերգական վթարը...
Նուրմագոմեդովը կարող է վերադառնալ ռինգ. հայտնի է՝ ովքեր են հնարավոր մրցակիցները
Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է վերսկսել իր կարիերան այդ մարտարվեստում, եթե UFC- ի թեթե...
Մեսսին չի մասնակցի Իսպանիայի Սուպերգավաթի խաղին
«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին, հայտնում է S...
Սպորտային սկանդալ. Nivea Men-ը և Skoda-ն չեն հովանավորի Հոքեյի աշխարհի առաջնությունը, եթե այն անցկացվի Բելառուսում
Սպորտային սկանդալ է հասունանում Բելառուսի շուրջ Հոքեի աշխարհի առաջնության հովանավորներից առնվազն երկուսը պաշտոնապես հրաժ...