Մեսսին չի մասնակցի Իսպանիայի Սուպերգավաթի խաղին
«Բարսելոնայի» հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին, հայտնում է Sport.es-ը:
Արգենտինացին Պրիմերայի՝ «Գրանադայի» հետ խաղին ստացած վնասվածքից հետո անհարմարություն է զգում:
Մեսսին հերթական պատմական նվաճումն է գրանցել «Գրանադայի» հետ խաղում (4-0): 33-ամյա արգենտինացին դարձել է Իսպանիայի առաջնության պատմության առաջին ֆուտբոլիստը, որը նվազագույնը 10 գոլ է խփել 15 մրցաշրջանում անընդմեջ:
«Գրանադան» «Բարսելոնային» ընդունել էր Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում: Հանդիպումը կայացել է Գրանադայի «Լոս-Կարմենես» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի՝ 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակով:
«Բարսելոնան» «Ռեալ Սոսյեդադի» հետ կմրցի այսօր՝ հունվարի 13-ին: Հանդիպման մեկնարկը 00:00-ին է: Կիսաեզրափակչի մյուս խաղում «Ռեալը» կխաղա «Աթլետիկի» հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը և «Ռոման» պայմանավորվել են
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոման» փոխհամաձայնության են եկել գործող պայմանագի...
7 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատ-2»-ից
«Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը «Արարատ-II»-ի մի շարք ֆուտբոլիստների հետ: Այս մասին տեղեկանում...
«Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում հաղթելուն հավակնում է նաև Հենրիխ Մխիթարյանը
Ամփոփելով 2020 թվականը՝ «Ռոմայի» մամուլի ծառայությունը անվանակարգեր է սահմանել՝ երկրպագուներին առաջարկելով քվեարկության...
ՀՖՖ ժողովին նախատեսվում է անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահին, FAF-ը աջակցում է նրան
Այսօր կկայանա ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը: Հայաստանի ազգային հավաքականի Առաջին հայկական ճակատ ֆան շարժումը՝ FAF-ը, հանդես...