«Թոխմախի» գերեզմանատանը կրակել են իշխանություններին մտերիմ հեղինակության՝ Չաղ Ռուստամի մեքենայի վրա. «Հրապարակ»
Մամուլում երեկ գրվեց, որ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում և մուտքի մոտ հայտնաբերվել են կրակոցի հետքեր ունեցող «Յաշիկ» և Mercedes AMG GL42 մակնիշի ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով։
«Հրապարակին» մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, որ մեքենաները պատկանում են քրեական հեղինակություն համարվող Ռուստամ Ստեփանյանին, որն առավել հայտնի է Չաղ Ռուստամ անունով։ Պարզվել է, որ կրակոցները հնչել են «Թոխմախի» գերեզմանատանը, որտեղ հայտնաբերվել են նաև կրակված պարկուճներ:
«Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո անվտանգության խնդիր է ունեցել, որը իրականացրել են նաեւ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ստեփանյանը, որը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմը լինելով, ներգրավվել է այդ գործին։
Մեր տեղեկություններով՝ կրակոցների մասին տեղեկանալով՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հանձնարարել է հատուկ ուշադրության տակ պահել այս գործը, քանի որ այն ուղիղ սպառնալիք է համարել իր անվտանգությանն ուղղված։ Սակայն մեզ տեղեկացրին, որ կրակոցները եւ կոնֆլիկտը, որը ծագել է Ստեփանյանի հետ, կենցաղային հողի վրա է եղել՝ ճանապարհ չզիջելու, հայհոյելու եւ այլն։ Այս շրջանակներում լկտի պահվածքը չեն հանդուրժում»,-գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:Այս մաս...
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Aurora News-ը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացել ենք, որ այսօր ժամը 18:30-ի դրու...
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մե...