Պատգամավորը դրսևորել է խուլիգանական վարքագիծ, ինչը պետք է արժանանար առնվազն իր թիմակիցների պարսավանքին.ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը։ Հայտարարությունում ասվում է․
«Երեկ Ազգային ժողովում հերթական տհաճ միջադեպը տեղի ունեցավ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և լրագրողների միջև, երբ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Yerevan Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանին հրելով, ապա վերջինիս ձեռքից միկրոֆոնը խլելով, ակնհայտորեն ու չարամիտ կերպով խոչընդոտելով լրագրողի՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուն՝ մտավ իր աշխատասենյակ:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է պատգամավորի նման գործելակերպը, փաստում, որ պատգամավորը դրսևորել է խուլիգանական վարքագիծ, ինչը պետք է արժանանար առնվազն իր թիմակիցների և խորհրդարանական մյուս խմբակցությունների պարսավանքին:
Սակայն, ցավոք, պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը որևէ գնահատականի չարժանացավ:
Անկախ նրանից, լրագրողի հնչեցրած հարցադրումը որքան է դուր գալիս կամ չի գալիս որևէ
պաշտոնատար անձի, նա իրավունք չունի կոպտել, վիրավորել լրագրողին, սպառնալ, այդ թվում՝ հրել նրան կամ թույլ տալ անպատշաճ վարքագիծ՝ դրանով իսկ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանն ու ազատ խոսքի իրացմանը:
Ավելին, պետական բյուջեի միջոցներից վարձատրվող պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները, պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին, ինչն իրենց աշխատանքի մաս է կազմում, իրավունք չունեն բաժանել նրանց յուրայինների և ոչ յուրայինների, իսկ եթե համաձայն չեն հրապարակումների հետ, միշտ էլ կարող են դատական կարգով վիճարկել դրանք:
Կոչ ենք անում հարգել լրագրողների աշխատանքը։
Դիմում ենք նաև մեր գործընկերներին։
Լրագրողներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, պահպանել լրագրողի էթիկայի կանոնները, մասնագիտական գործունեությունն իրականացնել բացառապես բարոյական և օրինական դաշտում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից:Այս մաս...
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Aurora News-ը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացել ենք, որ այսօր ժամը 18:30-ի դրու...
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մե...