«Մի անգամ Վազգենը քարերով խփել էր Երևան-Բաքու-Մոսկվա գնացքին, ծնողներիս կանչել էին ոստիկանություն». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապաշրջափակման հարցին, ասաց. «Աշխարհում չկա մի ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել: Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետև այդպես ավելի ապահով է: Ցանկացած ապաշրջափակման մենք պիտի ասենք «այո»»,- ասաց Սարգսյանը՝ միաժամանակ նշելով, որ բայց դրանում բազմաթիվ խնդիրներ ու բարդություններ կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել: «Նույն Խորհրդային միության տարիներին ապաշրջափակում էր, բայց Երևան-Բաքու-Մոսկվա գնացքը որ անցնում էր, Արարատ-Նեֆթչի խաղերի օրերին կամ «Գևորգ Մարզպետունի» կարդալուց հետո քարկոծում էինք… Դպրոցական երեխեքին դատելու խնդիր չկար, բայց մի անգամ եղբայրս՝ Վազգենը քարերով խփել էր էդ գնացքին, ծնողներիս կանչել էին ոստիկանություն»,- հիշեց Արամ Սարգսյանը: «Ամբողջ հարցը նրանում է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ մենք էս տարածքից չենք հեռանալու: Բազմաբնակարան շենք չէ, որտեղ մենք երրորդ հարկում ենք, չորրորդ հարկի հարևանը ջուր է լցնում գլխներիս, ասենք՝ դե զահլաներս գնաց, տունը վաճառում ենք, գնանք ուրիշ տեղ ապրենք: Ձև չկա»,- ասաց Սարգսյանը: |
Նմանատիպ հոդվածներ
Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ. վիրավոր զինվոր
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես...
Ադրբեջանի կողմից շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել. Վահրամ Պողոսյանը մանրամասներ է հայտնում
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ «Վերջին օրերին հակառակորդի սադ...
Ադրբեջանցիները չեզոք գոտի են նետել փայտն ու առաջարկել վառել-տաքանալ. Սոթքի ոսկու հանքը՝ դրոնից». Գևորգ Թոսունյան
Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիսով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Սոթքի ոսկու հանքը՝ դրո...
Խնդրում ենք նշված համայնքների բնակիչներին խուճապի չմատնվել. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Գեղարքու...