Ադրբեջանի կողմից շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել. Վահրամ Պողոսյանը մանրամասներ է հայտնում
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
«Վերջին օրերին հակառակորդի սադրիչ նպատակով իրականացված գործողությունների հետևանք ենք սա որակում, ինչպես գիտենք՝ վերջին օրերին Շուշիից օդ էին կրակում, այսօր, արդեն, շատ կոնկրետ թիրախային կրակոց է եղել, ինչը, միանշանակ, արժանի է քննադատության, որովհետև սա նշանակում է Ադրբեջանի կողմից ոչ միայն հրադադարի ռեժիմի, այլև՝ բոլոր պայմանավորվածությունների խախտում ու անհարգալից վերաբերմունք խաղաղապահ զորակազմի նկատմամբ», - Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նրա խոսքով՝ արդեն դիմել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
«Իրավիճակի մասին արդեն տեղեկացված է խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը և հույս ունենք, որ դեպքն անարձագանք չի մնալու, որովհետև եթե նման սադրանքները շարունակվեն, բնականաբար, հետևանքները շատ ավելի վատ կարող են լինել։ Պետք է բոլոր ջանքերը գործադրենք նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար», - նշեց Վահրամ Պողոսյանը։
Նշենք, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Նմանատիպ հոդվածներ
Աստված տա` քայլեմ, ես իրեն պետք է գտնեմ. վիրավոր զինվոր
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հենց «մահացած» բառը լսեցի, մեջս ինչքան ուժ էր մնացել ասեցի՝ ես...
Բնակչությանը հորդորում եմ հանգստություն պահպանել. Արտակ Բեգլարյանը՝ Ստեփանակերտում հնչած պայթյունների մասին
Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով, որի մասին նախապես հայտարա...
Ադրբեջանցիները չեզոք գոտի են նետել փայտն ու առաջարկել վառել-տաքանալ. Սոթքի ոսկու հանքը՝ դրոնից». Գևորգ Թոսունյան
Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիսով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Սոթքի ոսկու հանքը՝ դրո...
Խնդրում ենք նշված համայնքների բնակիչներին խուճապի չմատնվել. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Գեղարքու...