Աբովյանի ԳՍՊԿ-ում պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ.Գազպրոմ Արմենիա
Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում (ԳՍՊԿ) ներկայումս պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ, ինչը համապատասխանում է ԳՍՊԿ-ի առկա տեխնիկական հնարավորություններին:
Սպառողական շուկայի անխափան և հուսալի գազմատակարարումն ապահովելու, ինչպես նաև սպառման պահանջարկը կարգավորելու նպատակով օգտագործվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում կուտակված բնական գազի քանակը:
Ձմռան ժամանակահատվածում բնական գազի սպառման օրական ծավալները կազմում են 12–13 մլն խ.մ., միչդեռ ԳՍՊԿ-ից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը օրական կազմում է առավելագույնը 6,0 մլն.խ.մ., ինչի պատճառով, երբ «Կարմիր Կամուրջ—Սևքար—Բերդ» մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դադարեցվել է հանրապետություն բնական գազի առաքումը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկադրված էր գնալ գազամատակարարման սահմանափակումների:
Ժամանակավորապես ընդհատելով ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, որոնց օրական սպառումը կազմում է համապատասխանաբար շուրջ 1,3 և 1,0 մլն. խ.մ., «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովում է բնակչության և այլ սպառողների գազամատակարարումը ստեղծված իրավիճակում:
Ընդհանուր առմամբ, նախկինում գազամատակարարման ընդհատումները եղել են պլանային և վերականգնողական աշխատանքներն իրականացվել են հիմնականում ամռան ամիսներին, երբ Աբովյանի ԳՍՊԿ-ից բնական գազի առնման քանակները բավարարել են հանրապետության սպառողական շուկայի օրական պահանջարկը՝ միջինը 5–6 մլն.խ.մ. ծավալը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից: Այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.140 պատահար և մարմնական վնասվածքի 6 դեպք մեկ օրում. ՀՀ ոստիկանություն
Aurora News-ը կապ է հաստատել ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության հետ, որտեղից տեղեկացել ենք, որ այսօր ժամը 18:30-ի դրու...
Հունվարի 21-ի առավոտյան ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով. Սուրենյան
Ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հունվարի 21-ի առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մե...
Հրատապ. Ո՞ր ճանապարհներն են փակ առատ ձյան և սաստիկ բքի պատճառով
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առա...