ՀՖՖ ժողովին նախատեսվում է անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահին, FAF-ը աջակցում է նրան
Այսօր կկայանա ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը: Հայաստանի ազգային հավաքականի Առաջին հայկական ճակատ ֆան շարժումը՝ FAF-ը, հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
«Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ, իսկ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների ելույթները ծանր՝ կորոնավիրուսային և պատերազմական տարվա ընթացքում եղան հայ ազգին ուրախություն պարգևած եզակի իրադարձություններից, այս նախաձեռնությունը համարում ենք աբսուրդային և մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին` պատրաստակամություն հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով խափանել հայկական ֆուտբոլը արկածախնդրության և ապակայունացման տանելու հերթական դրսևորումը։
Ցանկանում ենք կրկին կարևորել՝ նեղ անձնական շահերը և ամբիցիաները պետք է տեղ չունենան հայկական ֆուտբոլում, իսկ մեր ֆուտբոլի ապագան պետք է որոշեն դրա իրական շահառուները», - ասված է FAF-ի տարածած հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
«Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում հաղթելուն հավակնում է նաև Հենրիխ Մխիթարյանը
Ամփոփելով 2020 թվականը՝ «Ռոմայի» մամուլի ծառայությունը անվանակարգեր է սահմանել՝ երկրպագուներին առաջարկելով քվեարկության...
Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ հռչակվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքներ...
Այսօր հայտնի դարձել 2020թ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնների անունները
Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր եզրագիծը հատեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:...
Կապանի բնակիչներն անհանգիստ ու լարված են, սակայն քաղաքում խուճապ չկա. համայնքապետ
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև սյունեցիները, կրել անդառնալի կորուստներ՝...