Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ կերպ ճողոպրելով, կարողացել է հասնել օդանավակայան և փախչել. Ակցիայի մասնակից
Նիկոլ Փաշինյանն ինչ-որ կերպ ճողոպրելով կարողացել է հասնել օդանավակայան և փախչել: Այս մասին քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց՝ եթե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հակահայ փաստաթուղթ ստորագրեց, նրա համար Հայաստանի երկինքը փակ է լինելու. «Մենք նաև այս մեր գործողությամբ կոչ ենք անում նրա հետ բանակցությունների նստողներին, որպեսզի իմանան այդ մարդը ՀՀ-ն չի ներկայացնելու, նրա կողմից որևէ ստորագրություն, բանակցություն ընդունելի չէ Հայաստանի ու հայության համար, վաղը վիճարկվելու է։ Նա լեգիտիմ ղեկավար չէ: Մենք թույլ չենք տալու, որ ինչ-որ դասալիք կարողանա մեր պետության, պետականության ու ժողովրդի ապագայի ու ճակատագրի հետ խաղա»:
«Քանի որ Նիկոլին հաջողվել է գաղտագողի հասնել օդանավակայան, մենք դադարեցնում ենք ակցիա: Եթե նա Մոսկվայում ստորագրի մի պայմանագիր, որը դեմ է Հայաստանի ու հայության շահերին, նրա համար Հայաստանի երկինքը փակ է լինելու, նա այլևս չի վերադառնալու Հայաստան»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ քաղաքացիները փակել են օդանավակայան տանող ճանապարհը, որպեսզի Նիկոլ Փաշինյանին թույլ չտան մեկնել Ռուսաստան, որտեղ հանդիպում է տեղի ունենալու Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Երեւանն ու Հայաստանի այլ քաղաքներ հանվել են Turkish Airlines- ի քարտեզից
Երեւանն ու Հայաստանի այլ քաղաքներ հանվել են Turkish Airlines- ի քարտեզից: Armenian Global Community թելեգրամյան ալ...