Ինդոնեզիայում հայտնել են Boeing-ի կործանման հավանական պատճառը
Ինդոնեզական Sriwijaya Air ընկերության Boeing 737-500 ուղևորատար ինքնաթիռը կարող էր կործանվել ջրի հետ բախման հետևանքով, հայտնում է Straits Times թերթը՝ հղում անելով Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեին:
«Դեռևս վերջնական եզրակացություն չկա, սակայն նախնական տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռը կործանվել է ջրի հետ բախման հետևանքով»,- թերթին հայտնել է կոմիտեի օդային անվտանգության հետաքննությունների բաժնի ղեկավար Նուրկախիո Ուտոմոն:
Նա հավելել է, որ եթե ինքնաթիռը կործանվեր օդում, բեկորները ցրված կլինեին ավելի մեծ տարածքով։
Հիշեցնենք, որ ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող օդանավը նախօրեին կործանվել է Ջակարտայից Պանտիանակ ուղևորվելիս և ընկել Ճավայի ծովը: Նախնական տեղեկություններով՝ օդանավում 65 մարդ է գտնվել, 53 ուղևոր, որոնց թվում՝ 10 երեխա, և անձնակազմի 12 անդամ:
Նմանատիպ հոդվածներ
Գազի գինը կրկին կբարձրանա. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է: Չնայած 20...
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի...
Telegram-ի «բացթողումը»․ կարելի է պարզել օգտագործողի ճշգրիտ աշխարհագրական դիրքը
Փորձագետը գտել է Telegram օգտագործողի ճշգրիտ աշխարհագրական դիրքը գտնելու եղանակը: Կիբերանվտանգության անկախ հետ...
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...