Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատամարդ մի եղի. ոստիկանը նստել էր Բաղրամյան պողոտան փակած բեռնատարի ղեկին, որ ճանապարհը բացի

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Մի քանի բեռնատար է կանգնեցված պողոտայում, ինչն էլ կաթվածահար է արել երթեւեկությունը։ Ոստիկաններից մեկը նստեց բեռնատարի ղեկին, որպեսզի ճանապարհը բացի, սակայն…


Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Մի քանի բեռնատար է կանգնեցված պողոտայում, ինչն էլ կաթվածահար է արել երթեւեկությունը։ Ոստիկաններից մեկը նստեց բեռնատարի ղեկին, որպեսզի ճանապարհը բացի, սակայն ակցիայի մասնակիցները չթույլատրեցին, հայտնում է news.am-ը: 

Մի խումբ ոստիկաններ փորձում էին համոզել նրանց բացել ճանապարհը, սակայն վերջիններս չհամաձայնեցին եւ պահանջեցին, որ ոստիկանը իջնի բեռնատարից։ 

«Մի քշի, արա, վատամարդ մի եղի»,- դիմելով վարորդին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ 

Երկար վիճելուց հետո, ոստիկանն, այնուամենայնիվ բեռնատարից իջավ։ Ակցիայի մասնակիցները ծափահարություններով ողջունեցին նրա քայլը։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250