Կյանքից հեռացել է ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը
Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արկադի Անդրեասյանը, դեկտեմբերի 22-ի գիշերը հեռացել է կյանքից: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամները: Երևանի «Արարատի» ու ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպանը մահացել է սրտի խնդիրների պատճառով: Լեգենդար ֆուտբոլիստը 73 տարեկան էր: 2019-ի ամառվանից Արկադի Անդրեասյանն աշխատում էր Երևանի «Ուրարտու» ակումբում, որտեղ զբաղեցնում էր զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը։ Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր: Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
Նմանատիպ հոդվածներ
Արկադի Անդրեասյանի օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, որոնց թվին էր դասվում նաև հայրս. Մխիթարյան
Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգայի...
Ալաշկերտը տուգանվել է 500 հազար դրամով
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստը` ՀՖՖ Կարգապահական և...
Մեսսիին տրվել է Լա լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը. սա 7-րդն է արգենտինացու կարիերայում
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ստացել է հերթական մրցանակը։ Արգենտինացի ֆուտբոլիստը ստացել է Պիչիչի մրցանակը Լա լիգայի...
Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ հռչակվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2020 թվականի քվեարկության արդյունքներ...