Նիկոլ Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները հասան Եռաբլուր. հրմշտոց սկսվեց. ՊՊԾ աշխատակիցները փորձեցին պահել վարչապետի անվտանգությունը
Եռաբլուր զինվորական պանթեոնում բախում սկսվեց ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Ոստիկանները փորձում են քաղաքացիներին մի կողմ տանել՝ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի համար։
Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։ Մի քանի շարքով ոստիկանները ճեղքել են Նիկոլ Փաշինյանի ճամփան փակածների շարքերը ու տեղ են բացում, որ նա անցնի։
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան», «թուրք», «թուրք»՝ վանկարկում են հավաքված քաղաքացիները։
Երթի մասնակիցների ու Եռաբլուրում հավաքավածների միջև քաշքշոց է սկսվել։
Քաղաքացիներն ինչ որ առարկաներ են շպրտում դեպի Փաշինյանը։ Թիկնապահներն անձրևանոցներ են բացել ու պահել։
Ի վերջո, մեծ թվով ոստիկաններ կարողացան քաշքշելով ճանապարհ բացել Նիկոլ Փաշինյանի համար։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից մեկնարած սգո երթը Եռաբլուր։ Եռաբլուրում են հավաքված մեծ թվով ազատամարտիկներ, զոհված զինծառայողների հարազատներ, նրանք պատ են կազմել, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիսիանի եկեղեցում հոգեւորականը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը
Սառնակունք գյուղից հետո Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքա...
Քաղաքացիները կարմիր գույնի ներկ են լցրել Իսակովի պողոտայում, որտեղով անցնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի երթուղին
Քաղաքացիները կարմիր գույնի ներկ են լցրել Իսակովի պողոտայում, որտեղով անցնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքի երթուղին...
Մատենադարան-Ֆրանսիայի հրապարակ-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. մեկնարկել է ընդդիմության կազմակերպած հավաքը
Մատենադարանի մոտ քիչ առաջ մեկնարկեց ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հավաքը: Քաղաքացիները քայլերթով իջնում...