ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած զինծառայողների ծնողները պատնեշներ հաղթահարելով մտել են ՊՆ բակ
Այսօր էլ ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների մեկ այլ խումբ: Նրանք ցանկանում են անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարին: Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացվել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ ողջ գիշեր չեն կարողացել հանգիստ լինել և այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն քայլեր՝ իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ:
Ծնողները, չսպասելով որևէ հրավերի, ճեղքել են պատնեշները, մտել ՊՆ բակ: Լրատվամիջոցներն այդ ամենին հետևում են հեռվից, քանի որ արգելել են նախարարությունում նկարահանում իրականացնել: Հիմա էլ ծնողները ցանկանում են ճեղքել շենք տանող գլխավոր մուտքը։
Հիշեցնենք, որ երեկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ընդունել էր Էջմիածնի զորամասերից մեկից մարտական գործողությունների մեկնած և անհետ կորած 40 զինծառայողների 3 ծնողների և վստահեցրել, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, և արդյունքների մասին ամեն օր կիրազեկեն ծնողներին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
10 օր օգնություն է խնդրում Հայաստանից, բայց անօգուտ. համացանցում է հայտնվել Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցը(18+ձայնագրություն)
Համացանցում է հայտնվել Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը՝ ն...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...