Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտ քաղաքի բնակիչներին. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողները առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար բեռներ են հասցրել Մարտակերտ քաղաք, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած փախստականներին և բնակության վայրի կարիք ունեցողներին, որոնց թիվը մի քանի հարյուրի է հասնում:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:
Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 հազար մարդ է բնակվում:
Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...