Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա. Աբրահամյան
Մի պարզ հարցի մինչև հիմա իշխանությունը չի պատասխանել՝ որքան անհետ կորած մարդ կա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Նոյեմբերի 9-ից հետո, երբ իրավիճակն անհամեմատ հանգիստ է եղել և անգամ զինվորներն են հնարավորություն ստացել կարճատև արձակուրդ ստանալ, ենթադրվում է, որ զորամասերում, զինկոմիսարիատներում մահվան դեպքերի, անհետ կորածների, վիրավորների մասով արդեն որոշակի տեղեկատվություն ստացվել է և փոխանցվել է ՊՆ, կառավարություն։
Պարզ ասած, արդեն հստակ է, թե ովքեր շարքում չեն։
Վիրավորների թիվն ակնհայտորեն կա, դժվար չէր այս ընթացքում ճշտելը, գերիներինը դեռ ճշտվում է, որովհետև Ադրբեջանը ոչ բոլորի գերեվարված լինելն է հաստատում։
Զոհվածների թիվը իշխանությունը տարբեր պատճառներով ամբողջական չի հրապարակում, սակայն ներսում ճշգրտված/ճշգրտվող թվերը կան։
Իսկ շարքում չգտնվող ու վերևում թվարկածս կատեգորիայի մեջ չմտնողներն անհետ կորածներն են, որոնց թիվը բնականաբար կա, սակայն իշխանությունը հետևողականորեն թաքցնում է։
Թե մինչև երբ է իշխանությունը փախնելու պատասխանատվությունից և համատարած կեղծիքների գնալու՝ ստույգ չգիտեմ, բայց որ այսպես շարունակվել չի կարող՝ արդեն բոլորին է ակնհայտ»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...