Հասարակություն

Մանե Թանդիլյանն այցելել է Ստեփանակերտից Նորքի տուն-ինտերնատ տեղափոխված տարեցներին

Մանե Թանդիլյանն այցելել է Ստեփանակերտից Նորքի տուն-ինտերնատ տեղափոխված տարեցներին
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում…

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։

Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ, նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի տակ։

Այնուհետև նախարարը կառույցի աշխատակիցների հետ քննարկել է իրենց խնամքի տակ գտնող տարեցների խնդիրները՝ իր խոսքում ընդգծելով դրանց լուծման ճանապարհին համատեղ և արդյունավետ աշխատանքների կազմակերպումը։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250