Հայաստանի մարզային քաղաքներից մի քանիսում բնակարանների գները նվազել են, մյուսներում բարձրացել. «Ժողովուրդ»
«ՀՀ Կոտայքի մարզում բնակարանների գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանի մարզային քաղաքներից մի քանիսում բնակարանների գները նվազել են, մյուսներում բարձրացել: Ի դեպ, ՀՀ մարզային որոշ քաղաքներում բնակարանների գները փոփոխության չեն ենթարկվել:
Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերին Աբովյան քաղաքում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 187 հազար դրամ, իսկ հոկտեմբերին այն թանկացել է՝ դառնալով 188 հազար 300 դրամ: Նույն մարզի Նոր Հաճնում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1200 դրամով, սեպտեմբերին մեկ քմ-ի գինը կազմել է 130 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 131 հազար 200 դրամ:
Եղվարդում թանկացումը կազմել է 500 դրամ, Հրազդանում՝ 1000 դրամ, Չարենցավանում՝ 900 դրամ: Իսկ, ահա, տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է՝ 280 հազար դրամից դառնալով 281 հազար 300 դրամ: Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում բնակարանի գինը բարձրացել է 500 դրամով, այստեղ բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին առաջարկվել է 103 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 103 հազար 500 դրամով:
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում բնակարանի գինը 900 դրամով է էժանացել, իսկ էջմիածնում և՛ սեպտեմբերին, և՛ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գինը կազմել է 160 հազար 200 դրամ: Բնակարանների գները նվազել են Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Գորիսում, հջևանում, Եղեգնաձորում, Վայքում, Աշտարակում, Ապարանում: Իսկ, ահա, Արտաշատում բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 128 հազար դրամով, հոկտեմբերին՝ 128 հազար 500 դրամ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...