Հարցադրումներ` Արցախի նախագահին. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քանի Արցախի նախագահի լայվը տեխնիկական պատճառներով մի երկու ժամով «հետաձգվել է»՝ պահն օգտագործեմ ու նրան մի քանի հարցադրում ուղղեմ՝ հույս ունենալով, որ առաջիկա լայվում դրան կանդրադառնա։
Առաջին, ի՞նչ կարգավիճակում են Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը, ում վերահսկողության տակ են և ինչ ճակատագիր է սպասվում։
Երկրորդ, ի՞նչ ճակատագիր է սպասվում Շուշիի շրջանի այն գյուղերին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են մեր վերահսկողության տակ՝ Լիսագորը, Եղցահողը, Քիրսավանը, Հին շենը, Մեծ շենը․․․
Երրորդ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում քանի մարդ է զոհվել, վիրավորվել և անհետ կորել այդ ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած գործողությունների արդյունքում։
Ի՞նչ եք խոսել, պայմանավորվել ռուսական կողմից հետ, եթե իհարկե կա նման երկխոսություն և ինչ է փոխանցել այս թեմայով ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը։
Չորրորդ, ո՞վ / ովքե՞ր են ստեղծված իրավիճակի պատասխանատուները, և ի՞նչ են պատրաստվում անել»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...