Հասարակություն

Գլուխդ չի՞ մտնում,որ Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը քո արածի պատճառով ճեղքվել

Գլուխդ չի՞ մտնում,որ Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը քո արածի պատճառով ճեղքվել
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Ազատության Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․«Նիկոլ Փաշինյանի…

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Ազատության Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։ Գրառման մեջ ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, իր հրաժարականի պահանջը «էլիտար բունտ» է, որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այս մասին նա նշել է Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում։

Ուրեմն դու այդքան տհաս ե՞ս, թե հանրությանը ապուշի տեղ ես դրել։

Մենք քեզ ասում ենք երկիրը ողբերգության ես հասցրել, Արցախի 75%-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, 5 հազարի հասնող զոհեր, հազարներով վիրավորներ, անհետ կորածներ ունենք, ու այս կետին հասցնողը պետք է հեռանա, դու եկել ես էլիտաների փոփոխությունից ես խոսում կամ աթոռակռվից։

Գլուխդ չի՞ մտնում, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը քո արածի ու չարածի պատճառով ճեղքվել է, հայի տեսակն ու գոյությունն այս տարածաշրջանում կասկածի տակ է։

Մենակ քեզ ու քո նման աթոռապաշտների համար է իշխանությունն ու դրա վայելքները կյանքի նպատակ։

Պետք է հեռանաս, իսկ քեզանից հետո կլինի արտահերթ ընտրություններ և ժողովուրդը, այլ ոչ թե դու կորոշի, թե ով է երկիրը դուրս բերելու այս խորը ճգնաժամից։

Հասկացի՛, չե՛ս մարսելու, թող գնա»։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250