Եթե դավաճանություն է եղել, ինչու ԱԱԾ նախկին տնօրենը հանցագործության մասին հաղորդում կամ հրաժարական չի տվել. Փաշինյան
Ազատությանը տված հարցազրուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը 5 մլրդ դոլար է փոխանցել իրեն՝ Արցախի 7 շրջանների դիմաց:
«Առաջինը՝ Ադրբեջանի նախագահի հետ կապի մասին հայտարարել եմ հրապարակային, որ կա օպերատիվ կա, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեում: Երկրորդ՝ ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա քրգործ հարուցվի, այսօր ընդդիմության շարքերն անցած գործիչը թող հրապարակային ցուցմունք տա, եթե ԱԱԾ նախկին տնօրենը դավաճանության հետ է առնչվել և քրգործ չի հարուցել, ապա ինքն է դավաճան կամ համադավաճան, ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չի տվել, կամ հրաժարական չի տվել:
Ես համաձայն եմ՝ բաց հրապարակային քննություն անենք, տեսնենք՝ ով է դավաճան, և ով դավաճան չէ:
Հետաքննություն անենք՝ 5 մլրդ դոլարով վաճառել եմ Արցախը թե ոչ: Ստուգենք իմ և իմ ընտանիքի ունեցվածքը՝ արդյոք վարչապետի պաշտոնում իմ ունեցվածքը որևէ կերպ բարելավվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...