Հասարակություն

Արցախի 7 շրջանների դիմաց Ալիևի կողմից Փաշինյանին 5 մլրդ դոլար առաջարկելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ

Արցախի 7 շրջանների դիմաց Ալիևի կողմից Փաշինյանին 5 մլրդ դոլար առաջարկելու վերաբերյալ տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ
Արցախի հանրապետության 7 շրջանների դիմաց Ալիեւի կողմից Փաշինյանին 5 մլրդ դոլար առաջարկելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը պարունակող տեսանյութը քննության առարկա…

Արցախի հանրապետության 7 շրջանների դիմաց Ալիեւի կողմից Փաշինյանին 5 մլրդ դոլար առաջարկելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը պարունակող տեսանյութը քննության առարկա կդառնա ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մ. Հակոբյանի՝ ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մ. Հակոբյանի՝ ասուլիսում արված հայտարարությունների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ 2018 թվականի հոկտեմբերին Ալիեւը 5 մլրդ դոլար է առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի 7 շրջանի դիմաց։

Առաջարկը պարունակող գաղտնի նամակը Փաշինյանի կառավարության ներկայացուցչին է փոխանցվել ԱՄԷ Դուբայ քաղաքում՝ հինգ աստղանի հյուրանոցում ՝ Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից, որը հանդես է եկել Իլհամ Ալիևի անունից։

«Նամակի բովանդակությունը հետևյալն էր՝ մենք՝ Ադրբեջանի կառավարությունը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, հինգ միլիարդ ամերիկյան դոլար։ Հինգ միլիարդ դոլար յոթ շրջանի համար՝ 5+2»,- նշել էր Մ.Մինասյանը։

Ավելի ուշ նա հայտարարել է, որ նշված առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է, որ Դուբայում հանդիպում եղել է եւ որ վարչապետի հանձնարարությամբ ինքն է ապահովել օպերատիվ կապը։ «Որպես ԱԱԾ տնօրեն ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի «օպերատիվ կապը։
Եղել են բազմաթիվ հանդիպումներ՝ այդ թվում Դուբայում, այդ հանդիպումների մասին մանրամասն տեղեկացված են ԱԱԽ անդամները այդ հարցերը քննարկվել են, ավելին ասել չեմ կարող»,- նշել է նա։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250