Հասարակություն

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ
Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և…

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ:

Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձան հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250