Անհետ կորած զինվորների ծնողների ու ՊԲ հրամանատարի միջև ծեծկռտուք է եղել. մանրամասներ Արցախի միջադեպից
Երեկ երեկոյան շատ լարված է եղել Արցախում: Բանն այն է, որ անհետ կորած զինվորների ծնողները տեւական ժամանակ է Արցախում են, իրենց զավակներին են փնտրում ու Արցախի Պաշտպանական բանակից իրենց զավակների վերաբերյալ տվյալներ են խնդրում տրամադրել:
Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Իսկ Պաշտպանական բանակն էլ այդ տվյալներին ամբողջական չի տիրապետում, ինչի համար էլ այն առաջացնում է ծնողների զայրույթը:
Ըստ մեր տեղեկությունների` անհետ կորած զինվորների ծնողների թիվը Արցախում մի քանի տասնյակի է հասնում, ովքեր արդեն մեկ ամիս է Արցախում են ու դռնեդուռ ընկած խնդրում են իրենց որդիներին գտնել, կամ տեղեկություններ տրամադրելլ, թե իրենք ինչպես կարող են իրենց զավակներին փնտրել ու գտնել: Երեկ այդ զայրույթը իր գագաթնակետին է հասել ու Պաշտպանական բանակի շենքում ծեծկռտուք է սկսվել: Ծնողները հարձակվել են նաեւ Պաշտպանական բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի վրա: Վիճաբանությունը հասել է անգամ պաշտոնատար անձանց․ ըստ լուրերի՝ ներքին անհամաձայնություն է եղել ԶՈՒ պետ Օնիկ Գասպարյանի ու ՊԲ նախկին նախարար Ջալալ Հարությունյանի միջև։ Նրանք լեզվակռվի են անցել։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ անհետ կորած զինվորների հարազատների ու Արցախի իշխանությունների հարաբերությունները օր օրի ավելի է լարվում ու վտանգավոր դառնում: Մենք փորձեցինք պաշտոնապես ճշտել տեղեկությունը, սակայն Արցախի պատկան մարմինները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Ի դեպ նշենք, որ դեռեւս դեկտեմբերի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ անհետ կորած զինվորների, գերիների ծնողների բողոքները լսելուց հետո ՀՀ վարչապետի որոշ թիմակիցներ նրանց ուղղորդել են Արցախ: Ծնողների մի մեծ խումբ մեկնել է Արցախի Հանրապետություն` հայտարարելով, թե պահանջում են իրենց զավակներին: Տեղեկացանք, որ ԱՀ իշխանությունները նրանց տեղավորել են տարբեր հյուրանոցներում, կեցության համար ապահովել պայմաններով:
Ծնողներն այս օրերին շփվում են այն արցախցի պաշտոնյանների հետ, ովքեր գտնվում են ամենածանր հոգեբանական վիճակում: Վստահաբար կարելի է ասել, որ Արցախում չկա որեւէ պաշտոնյա, որը չունի անձնական կորուստ։ Մարդիկ իրենց բնակարաններն են կորցրել, բարեկամներին ու ընտանիքի անդամներին ու այս ծանր կացության մեջ պիտի սիրալիր շփվեն նաեւ անհետ կորածների ծնողների հետ, ինչը շատ դեպքում անհնար է անգամ։
Այսինքն՝ առանց այն էլ ծանր հոգեբանական վիճակում գտնվող մարդիկ պետք է մյուսներին սիրտ տան, մինչդեռ լավ կլիներ, որ ՀՀ իշխանությունները Արցախ ուղարկեն հոգեբաների մի մեծ խումբ, որը կաշխատի նախ արցախցի պաշտոնյաների, ապա նաեւ որդեկորույս ծնողների հետ:
Auroranews-ը տեղեկությունները պարզելու համար փորձեց կապ հաստատել Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղարություն, սակայն մինչև այս պահը մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...