Հասարակություն

Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբ, հանդիպել Քաշաթաղի բնակիչներին

Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբ, հանդիպել Քաշաթաղի բնակիչներին
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատանքները համակարգող…

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ հանդիպում ունենալով շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի և Քաշաթաղի ու Շուշիի շրջանների պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շտաբի կողմից իրականացվող աշխատանքները,անդրադարձել այդ համատեքստում Արցախի սոցիալական գերատեսչության դերակատարությանը: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից:

Այնուհետև Մանե Թանդիլյանը հանդիպել է Քաշաթաղի բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց կողմից բարձրացվող խնդիրներին, մատնանշել այդ ուղղությամբ իրականացվելիք առաջիկա անելիքները:

Օրվա երկրորդ կեսին նախարարն այցելել է Երևանում գործող պահեստներ, որտեղից օժանդակություն է բաժանվում Արցախից տեղահանված քաղաքացիներին:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ

Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250