Արա Այվազյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը
Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ հանդիպումը՝ առցանց ձևաչափով: Հանդիպմանը, որը նախագահում էր Պերուն, մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի և Իրաքի ներկայացուցիչները: Լիիրավ անդամի կարգավիճակով հանդիպմանն առաջին անգամ մասնակցում էր նաև Մեքսիկայի ներկայացուցիչը:
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ֆորումի դերը՝ որպես պատմական հարուստ ժառանգություն ունեցող ազգերին և ժողովուրդներին համընդհանուր արժեքների շուրջ միավորող հարթակ: Նախարարը, մասնավորապես նշեց. «Այսօր շատ կարևոր է խաղաղության մշակույթի առաջմղումը` դիմակայելու համար աճող ագրեսիային և բռնությանը, որին ականատես ենք լինում ամբողջ աշխարհում: Խաղաղության մշակույթը կարող է խարսխված լինել միայն միջազգային ամուր համագործակցության վրա, և, այս առումով, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է, քանի որ այն միավորում է հնավուրց մշակութային արժեքներ կրող ու հսկայական նյութական և ոչ նյութական ժառանգություն ունեցող երկրների»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ Պ...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...