ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում հայտնվել են կադրեր Իրանի նոր միջուկային օբյեկտից
Միջազգային հետազոտությունների ամերիկյան Middlebury ինստիտուտի՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերով փորձագետ Ջեֆրի Լյուիսը Twitter-ում կադրեր է հրապարակել Իրանի նոր՝ ստորգետնյա միջուկային օբյեկտից։ Կադրերն արվել են Planet ամերիկյան ընկերության արբանյակից։
Փորձագետի հաղորդմամբ՝ Թեհրանը Նաթանզից ոչ հեռու կառուցում է ցենտրիֆուգների հավաքման նոր ստորգետնյա օբյեկտ այն բանից հետ, երբ հուլիսին պայթյունի հետևանքով ավերվեց օբյեկտի գլխավոր շենքը։
Նոր օբյեկտը կառուցվում է ժայռի մեջ։ Ցուցադրվել են թունել տանող մուտքեր՝ երկու ճանապարհներով, որոնք կապում են այն հին շենքի հետ։
Փորձագետն ընդգծում է, որ նոր օբյեկտը չափերով չի զիջում հնին։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում ծառայող մի խումբ զինվորներ տուն վերադարձան մեկշաբաթյա արձակուրդի
Արցախում ծառայող մի խումբ հայ զինվորներ տուն վերադարձան մեկշաբաթյա արձակուրդի:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը
Արցախի Հանրային հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն
Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից:Համայնքի միջոցներով ձե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերմանիայի Տրիեր քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտների. կա երկու զոհ եւ 10-ը վիրավոր
Գերմանիայի Տրիեր քաղաքում մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու վրաերթի ենթարկել հետիոտների: Տեղի ոստիկանությունից...