ՌԴ քաղաքացուն մահացած են հայտնաբերել Անկարայում
Ռուսաստանի քաղաքացի Վերա Չիկարևային մահացած են հայտնաբերել թուրքական մայրաքաղաքի Չանկայա թաղամասում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական ոստիկանությանը:
Նախաքննությունը պարզել է, որ մահվան պատճառ կարող էր դառնալ անզգուշաբար ընկնելը: Նշվում է, որ կինը, գտնվելով ոգելից խմչքի ազդեցության տակ, բարձրացել է մահճակալից, կորցրել հավասարակշռությունն ու ընկնելիս գլխով հարվածել մարմարե պատուհանագոգին: Քննիչներն ուսումնասիրել են տան արտաքին տարածքի վերահսկման տեսախցիկների տեսագրությունները, որտեղ բնակվելիս է եղել 35-ամյա ռուս կինը: Ըստ տեսագրության կադրերի՝ Չիկարևան բնակարան է մտել նոյեմբերի 30-ին և այդ օրվանից չի հեռացել այնտեղից: Նրան այցելողներ ևս չեն եղել: Մուտքի դուռը փակված է եղել ներսից:
Ներկա պահին սպանության վարկած չի դիտարկվում: Սակայն կատարվածում քրեական հետքի առկայության մասին պարզ կդառնա կնոջ մարմնի դատաբժշկական փորձաքննության ավարտին:
Թուրքական Sabah պարբերականի հաղորդմամբ՝ Չիկարևան երկու ամիս առաջ ապահարզանի դիմում էր ներկայացրել՝ ցանկանալով ամուսնալուծվել 41-ամյա Սալիհ Գ-ից, որը Թուրքիայի քաղաքացի է: Ըստ դիմումի՝ ամուսինը նրա նկատմամբ բռնություն էր կիրառում և սպառնում էր վրեժ լուծել: Աղբյուրը նաև լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում էին բռնության հետքերը կնոջ մարմնի և դեմքի վրա: Թուրքիայի քաղաքացուն կանչել են հարցաքննության:
Նշվում է, որ տանը ստուգումներ կատարելիս ոստիկանները մեծ քանակությամբ ոգելից խմիչքի շշեր են հայտնաբերել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Մետրոյում վթար տեղի չի ունեցել. խուճապի մի մատնվեք. Տաթև Խաչատրյան
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե Երևանում տարհանում են մետրոյի ուղևորներին՝ ասելով, թե վթար է տեղի ունեցել...
Տեղի է ունենում Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...