Հասարակություն

Երևանում կրակոցներ են հնչել, մեկ անձ վիրավոր է

Երևանում կրակոցներ են հնչել, մեկ անձ վիրավոր է
Այսօր Երևանում կրակոցներ են հնչել։ Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր` 16։57֊ին ոստիկանություն ահազանգ է…

Այսօր Երևանում կրակոցներ են հնչել։ Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ այսօր` 16։57֊ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են։ Նրա խոսքով` բացի այդ,քիչ անց հնչել է մեկ այլ ահազանգ։

«Մյուս ահազանգով հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել մեկ անձ»,-ասաց Էդգար Ջանոյանը։

Նա նշեց, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Ջանոյանը հայտնեց, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250