Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը շարունակի մշակութային ցեղասպանությունը. Մայր Աթոռ
Ցավով տեղեկացանք, որ սույն թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրած հրադադարի համատեղ հայտարարությունից հետո Արցախի Շուշի քաղաք մուտք գործած ադրբեջանցիները պղծել են Շուշիի Ղազանչեցոց Ս․ Ամենափրկիչ եկեղեցին՝ իրենց հետքը թողնելով եկեղեցու արտաքին և ներքին պատերին, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնից:
«Խստորեն դատապարտում ենք կատարվածը՝ այն որակելով որպես բացահայտ վանդալիզմ ու անհանդուրժողականության դրսևորում։ Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն, իր հովանավոր ցեղասպան Թուրքիայի հետևողությամբ, շարունակի մշակութային ցեղասպանության իր քաղաքականությունը, որն արդեն տասնամյակներ շարունակ տարբեր դրսևորումներով իրականացվում է Ադրբեջանում և նրա կազմում գտնվող Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում։
Միաժամանակ կոչ ենք ուղղում միջազգային հանրությանն ու միջկրոնական և միջեկեղեցական կառույցներին՝ իրենց ձայնը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու՝ դադարեցնելու համար Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից կրոնամշակութային կոթողների ու հուշարձանների նկատմամբ նմանատիպ բարբարոսությունների և հակահայկական տրամադրությունների դրսևորումները», - նշել են Մայր Աթոռից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. եկեղեցականները կշարունակեն իրականացնել արարողություններ
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:&nbs...