Քաղաքականություն

Արցախի արդարադատության նախարարը ազատման դիմում է ներկայացրել

Արցախի արդարադատության նախարարը ազատման դիմում է ներկայացրել
Դիմում եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ինձ ազատելու ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնից, որը զբաղեցրել եմ ս.թ. հունիսի 4-ից: Այս մասին գրառում է կատարել Սիրան…

Դիմում եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ ինձ ազատելու ԱՀ արդարադատության նախարարի պաշտոնից, որը զբաղեցրել եմ ս.թ. հունիսի 4-ից: Այս մասին գրառում է կատարել Սիրան Ավետիսյանը:

«Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:

Իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս փորձել եմ նպաստել արդարադատության ոլորտի դրական փոփոխությունների իրականացմանը: Ոլորտի բացթողումներն ու անելիքները  բազմաթիվ են, խնդիրները՝ տասնամյակների պատմությամբ, ուստի հաճախ դրանց լուծումները պահանջում էին արմատական փոփոխություններ:

Այս ճանապարհին առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով: Պատիվ եմ ունեցել քաղաքականություն մտնելու հաղթանակած գեներալ, ռազմական և քաղաքական գործիչ Սամվել Բաբայանի հետ:

Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ արդարադատության նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»:

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250