ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԻԼ-76 ինքնաթիռներով Հայաստան է ժամանել ավելի քան 400 ռուս խաղաղապահ. ՌԴ ՊՆ
ԻԼ-76 ինքնաթիռներով Հայաստան է ժամանել ավելի քան 400 ռուս խաղաղապահ, ТАСС-ի փոխանցմամբ`հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Ներկայում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաների և 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների զինծառայողների հետ ԻԼ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի 20 ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանի Հանրապետությունում։ Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 400 զինծառայող, զրահամեքենաներ, զրահամեքենաներ և կապի միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ խաղաղապահ ուժերի զինծառայողները բեռնաթափել են բերված զրահատեխնիկան, շարասյուներ կազմել և ուղևորվել տեղակայման վայր:
Նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընդհանուր առմամբ կտեղակայվի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի մատույցներն ու Ստեփանակերտը՝ զինադադարից երկու օր անց
Շուշին ընկավ նոյեմբերի 7-ին: Ադրբեջանական ուժերը, բերդաքաղաքում կուտակելով մի քանի հազար զորք՝ հետևակ, սկսել էին մոտենալ...