Ուկրաինայի ոստիկանությունը կպաշտպանի Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչությունները
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը պաշտպանության տակ կվերցնի երկրում Հայաստանի և Ադրբեջանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ուկրաինայի ազգային ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն:
«Ադրբեջանի և Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները մոտ ժամանակներս կվերցվեն ոստիկանության պաշտպանության տակ: Կոչ ենք անում բոլորին, հատկապես սփյուռքի ներկայացուցիչներին, Ուկրաինայի տարածքում գտնվող երկու պետությունների քաղաքացիներին, հանդուրժողականություն և համերաշխություն ցուցաբերել միմյանց նկատմամբ»,-հայտարարել է Կլիմենկոն:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Հայաստանին պետք է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ. Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հետ։ Այս մասի...
Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի ՊԲ մարտիկները. WarGonzo
Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները։ Այս մասին իր Տելեգրամյան ալիքում հայտնում է WarGon...