Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Իրանի արտգործնախարար
Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդկային կորուստների և քաղաքացիական անձանց հասցվող վնասների առնչությամբ, հայտնում է Isna գործակալությունը: Այդ մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
«Մենք անհանգստանում ենք նաև ծայրահեղական խմբավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ, և դա սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։ Այդ պատճառով մենք հավատացած ենք, որ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Զարիֆը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը, և Իրանը պատասխանի է սպասում։
Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ և Սիրիայից, Լիբիայից բերված ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, օգտագործելով արգելված զինատեսակներ՝ կասետային ռումբեր, ֆոսֆորային զենքեր: Ռուսաստանը, Ֆրանսիան, Սիրիան հայտարարել են, որ տիրապետում են անհերքելի փաստերի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու վերաբերյալ, ընդ որում՝ այդ տեղափոխումներն իրականացվել են քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով: Հայաստանում երկու ահաբեկչ է կալանավորված:
Նմանատիպ հոդվածներ
Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնակա...
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...