ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ ժողովրդի առջև քաղաքակիրթ թշնամի չէ. Թանկյանը՝ պատերազմի և նոր երգերի մասին
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կարևոր է համարում արցախյան պատերազմի հետ կապված տեղեկատվական արշավն ակտիվորեն շարունակելը՝ աշխարհին ցույց տալու Ադրբեջանի, Թուրքիայի ագրեսիան: Սերժ Թանկյանը նշել է, որ օտարները պետք է իմանան, պետք է տեսնեն, թե այս օրերին ինչ է կատարվում Արցախում:
«Ադրբեջանցիները, Թուրքիայի հետ, վարձկաններով հարձակվել են Արցախի վրա: Անդադար ռմբակոծում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և այլ քաղաքներ ու բնակավայրեր: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում այնտեղ: Փորձում ենք նրանց մղել, որ շիտակ որոշումներ կայացնեն, իրենց կառավարական ներկայացուցիչների հետ քննարկեն, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի նկատմամբ, և ի վերջո Արցախը ճանաչեն որպես պետություն»,-ասաց Սերժ Թանկյանը:
Աշխարհահռչակ ռոք երաժիշտը նկատեց, որ հայ ժողովրդի առջև քաղաքակիրթ թշնամի չէ: Նրա խոսքով, պետք է ուշադիր լինել և աշխարհին ցույց տալ, որ սա նույն թուրքական ռեժիմն է, որ 105 տարի առաջ հայերին փորձել է ոչնչացնել: Հիմա, իրենց ռումբերով, փորձում են Արցախի ժողովրդին ոչնչացնել:
«Առաջին անգամ աշխարհում հայերը ոտքի կանգնեցին որպես մեկ ժողովուրդ: Մեր ձայները բարձր հնչում են, և շատ օգուտ կարող ենք ստանալ այս ձևով: Պետք է նույն թափով շարունակենք որպես մեկ ձայն դարձած: Ինձ համար կարևոր է, որ օտարները հասկանան, թե ինչ է կատարվում Արցախում: Սոցիալական ցանցերով, նամակներով պետք է ցույց տանք, որ աղետ է Արցախում, թշնամին արգելված զինատեսակներ է օգտագործում, հայերի գոյությանն է սպառնում»,-նշեց Սերժ Թանկյանը:
Երաժիշտն ընդգծեց, որ աշխարհը պետք է հասկանա՝ սա միայն հայերի խնդիրը չէ, այստեղ կան միջազգային հարցեր՝ ահաբեկչություն, բնապահպանական աղետ, մարդու իրավունքների ոտնահարում: Սերժ Թանկյանը կարևոր համարեց Արցախի ճանաչման հարցը, սակայն նշեց, որ այն միակ ձևը պիտի չլինի Արցախի ժողովրդին պաշտպանելու հարցում, մարդու իրավունքների ոտնահարման հարցը նույնչափ կարևոր է:
Տեղեկատվական, քարոզչական աշխատանքներում կարևոր քայլ է «System of a Down»-ի երաժշտական ներդրումը: Խումբը նոյեմբերի 6-ին ներկայացրեց երկու նոր երգ, որով պատմում է Արցախում կատարվածի մասին, անդրադառնում ահաբեկչությանը: Երաժիշտը հիշում է որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ գրեց «Արցախ» անունով հայերեն երգ, որը Արցախի ժողովրդի ճիշտ նկարագրի մասին էր:
«Այժմ էլ նոր երգեր են գալիս, երկու երգ ձայնագրել ենք խմբով: Մեր կիթառահարն արդեն երգ էր գրել զինվորների համար, որը կոչվում է «Protect The Land»: Ասաց, եկեք միասին այս երգի վրա աշխատենք: Այդպես էլ արեցինք և ավարտին հասցրեցինք: Մեկ այլ երգ էլ թողարկեցինք ահաբեկիչների մասին: Բոլոր հասույթները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Առաջիկայում դեռ դրամահավաքի միջոցառումներ պետք է ունենանք: Առաջիկայում մենք ցանկանում ենք այցելել Հայաստան: Մենք ձեզ հետ ենք, վստահ ենք ՝ հաղթելու ենք, կանգնած ենք ձեր կողքին, Սփյուռքը պատրաստ է: Հետագայում էլ այս ակտիվությունը պետք է շարունակենք մեր ժողովրդի համար»,-հավելեց Սերժ Թանկյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...