Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանների թիվը հասնում է 2580-ի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպանված թուրքամետ սիրիացի վարձկանների ավելի ու ավելի շատ դիեր են տեղափոխում Սիրիա: Վերջին տվյալների համաձայն՝ նրանց թիվը հասնում է 250-ի՝ փոխանցում է syriahr.com կայքը:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը վերջին ժամերին փաստագրել է առնվազն 10 վարձկանի մահ: Ընդհանուր 250 սպանվածներից 195-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մինչդեռ մնացածների դիերը դեռևս մնում են Ադրբեջանում:
Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանների թիվը հասնում է 2580-ի, որոնցից 342-ը հրաժարվել են վճարներից ու վերադարձել տուն:
Հարկ է նշել, որ Թուրքիայից մեծ ջանքեր են պահանջվում նորանոր վարձկանների հավաքագրելու և հակամարտության գոտի ուղարկելու համար, քանի որ մեծ թվով գրոհայիններ հրաժարվում են կռվել Ադրբեջանի կողմից՝ ելնելով «կրոնական» գործոնից ու վարձկանների շրջանում ծանր կորուստներից:
Որոշ վարձկաններ նույնիսկ տեղյակ չեն, որ ադրբեջանցի զինվորականները պատկանում են շիա մուսուլմանական համայնքին, և դրա մասին իրազեկվելուց հետո վերադառնում են Սիրիա:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Հայաստանին պետք է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ. Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հետ։ Այս մասի...
Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի ՊԲ մարտիկները. WarGonzo
Շուշիում միանշանակ կանգնած են Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները։ Այս մասին իր Տելեգրամյան ալիքում հայտնում է WarGon...