ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ես ԱՄՆ-ից ճանապարհ եմ գտել հայտնվելու ռազմաճակատում, յուրաքանչյուրը կարող է գտնել. ամերիկահայ բժիշկ
Շաբաթ երեկո էր, երբ ամերիկաբնակ Ալիկ Գևորգյանը ընկերների հետ ընտանեկան հավաքի ժամանակ լսեց, որ Արցախում պատերազմ է սկսվել։ ԱՄՆ-ում տասը տարուց ավելի բնակվող դիմածնոտային վիրաբույժը որոշել էր՝ եթե ռազմական գործողությունները երկար տևեն, ապա վերադառնալու է հայրենիք ու իր մասնագիտական գործունեությունն իրականացնի ռազմաճակատում։
Օրեր անց Հայաստան եկավ ու հոկտեմբերի 9-ին արդեն ռազմաճակատում էր։
«Կինս փոքր-ինչ անհանգստացավ որոշմանս համար, քանի որ երեք բալիկ ունեմ, ինչպես յուրաքանչյուր կին արձագանքեց, թե արդյոք լա՞վ ես մտածել երեխաներին թողնել ու գնալ մի վայր, որտեղ անվտանգ չէ։ Պայմանավորվեցինք, որ ես անպայման պիտի մեկնեմ, Հայաստանը հայրենիքս է, որտեղ ես ծնվել, կրթություն եմ ստացել, անցկացրել երիտասարդ տարիներս, այստեղ հարազատներ ունեմ, հաշվի առնելով նաև այն, որ քրոջս որդին ժամկետային ծառայող է և գտնվում է ռազմաճակատի առաջնային գծում, չկարողացա ինձ իրավունք վերապահել ու չգալ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է բժիշկ Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում
Հատուկ այն մարդկանց համար, ովքեր, նայելով այս տեսանյութին, կարծում են, որ մարտերը տեղի են ունենում Շուշիի ներսում:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...