Քաղաքականություն

Կոչ ենք անում զերծ մնալ քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելուց. Զախարովա

Կոչ ենք անում զերծ մնալ քաղաքացիական բնակավայրերը թիրախավորելուց.  Զախարովա
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության…

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույց է անցկացրել, որի ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացումներին:

«Կողմերին զսպվածության կոչ ենք անում, ինչպես նաև խուսափել քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծությունից, չթույլատրել արտաքին ուժերի միջամտությունը: Անհրաժեշտ է գործնականում հասնել կրակի դադարեցմանը, լարվածության թուլացմանը, հիմնարար սկզբունքների վրա խաղաղ կարգավորման նպատակով բանակցությունների վերականգնմանը»,- հայտնել է Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ այս կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին մտքերի փոխանակում է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Զախարովան հիշատակել է, որ թեման քննարկվել է նաև ՌԴ արտգործնախարարի, փոխարտգործնախարարի և օտարերկրացի գործընկերների շրջանում:

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250