Էրդողանի փեսան հրապարակել է նոր Bayraktar TB2 ԱԹՍ-ների լուսանկարները
«Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը սոցիալական ցանցերում հրապարակել է անօդաչու թռչող նոր սարքերի՝ Bayraktar-ների լուսանկարները։, հայտնում է armenpress.am-ը:
«Թաքվիմ» լրատվական կայքի բնութագրմամբ՝ «նոր Bayraktar ԱԹՍ-ները իրենց տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ համարվում են ամենալավը»։
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։ Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր՝ ընդգծելով, որ չեն ցանկանում մաս կազմել խաղաղ բնակչության դեմ իրականացվող ոճրագործությունների:
[12da9e34647f6de1007fe2c5db4cfa27.jpg]
[d78728fa1ff8704260cafbf6db5b8417.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Անակնկալ՝ Ադրբեջանին. 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թ...
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՊՆ խոսնակ
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են: ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լ...
Սիրիացի վարձկանները պատրաստվում են շենքեր պայթեցնել Ադրբեջանում. Ումութ Բուլուտ
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը ուշագրավ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիացի վարձկաններ...
Հայաստանին պետք է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ. Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հետ։ Այս մասի...