Եղել են հայկական զինվորական համազգեստով. բժիշկը զոհվել է թշնամու գնդակից, իսկ շտապօգնության մեքենան գլորվել է ձորը
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը զոհվել է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվել է ձորը.Այս մասին հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը
«Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս։ Ադրբեջանաթուրքական ուժերը վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ ոտնահարելով մարդասիրական բոլոր նորմերը շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանը, պատմամշակութային և հոգևոր կենտրոնները, հիվանդանոցները, զինվորական հոսպիտալները, վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաններն ու վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկներին:
Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս: Բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով: Սաշա Ռուստամյանը շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ: Օգնության շտապող, կոչումով բժիշկը զոհվում է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվում է ձորը: Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկել:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշում է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների: «Նա պատրաստված սպա և երդմանը հավատարիմ բժիշկ էր»,- փաստում է ֆակուլտետի պետը: Զինվորական գաղափարներով, պետական մտածողությամբ առաջնորդվող ռազմական բժիշկը կերտել է արժեքներ, որոնք հայ ժողովրդին պետք է մղեն դեպի զարգացած, խաղաղ և հաղթանակած Հայաստան: Մասնագիտական պարտքը կատարելիս, օգնության շտապող բժիշկ-զինվորականը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես անմահ հերոս»,-գրում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Հակառակորդը թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել. ՊԲ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել...
Թշնամին հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, մի քանի արկ ընկել է Իրանի տարածք
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարա...