Քաղաքականություն

Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց. Մնացականյան

Ադրբեջանը երեք անգամ անպատասխանատու մոտեցում ցուցաբերեց. Մնացականյան
Երեք անգամ երեք համանախագահող երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, երեք անգամ Հայաստանը ներգրավվել է և ապահովել այդ համաձայնությունը, սակայն երեք անգամ…

Երեք անգամ երեք համանախագահող երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, երեք անգամ Հայաստանը ներգրավվել է և ապահովել այդ համաձայնությունը, սակայն երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, քանի որ երեք անգամ Ադրբեջանը ուղղորդվել է Թուրքիայի կողմից: Այսպիսով, երեք անգամ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր ստանձնած հանձնառությունն իրականացնելու հարցում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

 

«Դա չի նշանակում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադարի հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ հանախագահների օգնությամբ՝ հիմքում ունենալով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված չորս կետերը»,- հստակեցրեց նախարարը: 

 

Մնացականյանը նշեց, որ գերակա հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու կրակի դադարեցման համաձայնությունը։ Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, և համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը ևս մնում են շատ կարևոր։

Պատասխանելով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին հարցին՝ նախարարն ասաց, որ այսօր ՀՀ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք անհրաժեշտ է իրականացնել:  

Նմանատիպ հոդվածներ

Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250