Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ են փռել անտառներում. Արծրուն Հովհաննիսյան
«Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է այն ուղղությունների մասին, որոնք կարող են հետարքրքել և՛ որպես բիզնեսի տեսանկյունից, և՛ որպես հարկ եղած դեպքում բանակին օգնելու:
Հովհանիսյանը խոսել է մասնավորապես թռչող սարքերի մասին՝ բոլոր տեսակների՝ ամենափոքր կոպտերներից մինչև ամենամեծ ԱԹՍ-ներ և նույնիսկ՝ մարտական ինքնաթիռներ. «Շատ հեռանկարային ոլորտ է: Հայաստանում գրեթե զարգացած չէ, զրոյական վիճակում է գտնվում փոքր սպորտային ինքնաթիռների տուրիզմը: Ժամանակին օդի հետ կապված խնդիրներ կային, հիմա հաղթահարվել են այդ օրենքները: Իմ գործընկերներից մի քանիսը մի քանի փոքր ինքնաթիռներ արդեն բերել են մինչև պատերազմը»:
Հովհաննիսյանը խոսեց նաև Ջիփինգի մասին՝ նշելով, որ ինքն էլ է դրանով զբաղվում. «Արդյունքում մենք տեղանքը կիմանանք, տուրիզմին կնպաստի այդ ամեն ինչը, առողջ ապրելակերպին կնպաստի ու ռազմավարական ռեսուրս կձևավորվի»:
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ռմբակոծությունից խուսափելու համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցում ամենալավ մասնագետը կլինեն հենց նրանք, ովքեր Ջիփինգ տուրեր են արել, կարողանում են աչքերը փակ վարել:
Խոսվեց նաև որսորդության մասին: Նշվեց՝ որ շրջաններում որսորդությունը զարգացած է եղել, այդ շրջաններում ուժեղ են կռվել:
«Էնօրն աչքերիս առաջ Մեղրիի որսորդները 17 հոգի դիվերսանտ փռեցին ձորում: Դա եղավ այն բանի շնորհիվ, որ այդ դիվերսանտները մտել էին իրենց տուն, իրնեց որսի տարածք ու դարձել էին իրենց որսը, բառիս բուն իմաստով»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում. Վահրամ Պողոսյան
Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա...
Թշնամին հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, մի քանի արկ ընկել է Իրանի տարածք
Ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել են Իրանի տարա...
Հակառակորդը թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել. ՊԲ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել...