Թուրք լրագրողը՝ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի պանթուրքական նկրտումների մասին
Թուրք լրագրող Քյուրշադ Զորլուն Բաքու կատարած այցի մասին հոդվածում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքիստական նպատակներն ու ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողի հոդվածը հրապարակվել է Հաբերթուրքում:
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատվիրակության հետ Բաքու կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին հոդվածում լրագրողը գրել է, որ «թեպետ շատ չի խոսվում, սակայն Ղարաբաղի պայքարը թյուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն ունի»։
Քյուրշադ Զորլուն Ղարաբաղում ընթացող գործընթացը բացատրում է պանթյուրքիզմի տեսանկյունից, այն է՝ «Թուրքիա-Նախիջևան-Զանգեզուր-Թավրիզ-Կասպից ծով առանցքում»։
«Եթե այս խնդիրը ընդունելի սահմաններով լուծվի, շատ հավանական է, որ Եվրասիական տարածաշրջանում ուժային նոր հարաբերակցություն կհաստատվի»,- գրել է լրագրողը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը բացատրել է, թե ինչ նկատի ունի փոխզիջում ասելով. Al Jazeera
Ես հոկտեմբերի 26-ին ասել եմ, որ Հայաստանը, այո՛, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խ...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Վարչապետը դիմել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռ...
Փաշինյանը հաստատեց, որ ռուսական զորքերը տեղակայված են Ղարաբաղի սահմանների մոտ, բայց Հայաստանի տարածքում. РИА Новости
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Արցախի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահներ են տեղակայված, բայց բացատրել...