ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիեննայում ոչնչացված ահաբեկիչը «Իսլամական պետության» համակիր է եղել
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոչնչացված հրաձիգն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել»,- հավելել է նախարարը:
Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երեքը մահացել են։
Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն այս հաղորդումները դեռևս հաստատված չեն:
Ըստ տեղեկությունների՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:
Կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար սահմանված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
21+. Ադրբեջանական լքված դիակները դառնում են կենդանիների բաժին. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել. Banak.info
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ ադրբեջանական կողմի դիակները առողջապահական լուրջ աղետի են հանգեցնելու։ Հայկական կողմում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ապացույցներ ունեմ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել. Սեմյոն Պեգով
Ես ունեմ ապացույցներ, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում ասաց WarGonzo ծրագրի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի հյուսիսում հակառակորդի տասնյակ դիակներն են
Արցախի հյուսիսում հակառակորդի տասնյակ դիակներն են. այս ուղղությամբ ադրբեջանական զորքերը գրոհելու մի քանի անհաջող փորձ են...